ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.10.2014 | 00:01

Նա ասաց, թե Իսրայելի տունը բարկացրեց Տիրոջ հոգին, եթե սա լինի նրա ընթացքը, լավ չեն լինի Տիրոջ խոսքերը նրա հետ. իմ ժողովուրդը ուղիղ չի գնում ինձ հետ։ Թշնամությամբ հակառակ կանգնեց իր խաղաղությանը։ Նրան մորթազերծ կանեն՝ բառնալու հույսը և վերացնելու պատերազմի կսկիծը։ Այդ պատճառով իմ ժողովրդի առաջնորդները դուրս կընկնեն իրենց ճոխ տներից. նրանք իրենց չար ընթացքի համար մերժվեցին։ Մոտենանք հավիտենական լեռներին։ Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ, պղծության պատճառով սաստիկ ապականվեցիք, հալածվեցիք առանց որևէ մեկի հալածանքի։


Միքիայի 2. 7-10

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ